Լրագրողներն արձանագրել են, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, ապտակում նրան, հաղորդում է RMC-ն։ «Կադրը լայն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում», - ասվում է հոդվածում։
Կադրում երևում է, թե ինչպես է բացվում նախագահական ինքնաթիռի դուռը։ Այս պահին հայտնվում է կնոջ ձեռքը, որը լիովին տեսանելի չէ, և թեթև ապտակ է հասցնում Մակրոնին։ Նշվում է, որ տեսանյութի իսկությունը հաստատել է Ելիսեյան պալատը։
Տեսանյութը՝ Telegram-ում։