Հետևեք մեզ։

Գառնիի ճանապարհի վթարի հետևանքով մահացել է ըմբշամարտի մարզիչը․ տուժածներից հինգը երեխաներ են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

14:58, 27 մայիս 2023
Գառնիի ճանապարհի վթարի հետևանքով մահացել է ըմբշամարտի մարզիչը․ տուժածներից հինգը երեխաներ են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Հաղորդում է ստացվել այն մասին, որ Գառնիի Բանավանից դեպի Արտաշատ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար և կան տուժածներ։
Պարզվել է, որ Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42-ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։
 
Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
 
Նա գրել է, որ  վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևոր, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։
Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։
Նախնական տվյալներով երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր։
 
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342րդ հոդվածի 2րդ մասի հատկանիշներով։
 
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։
 
Նախնական տվյալներով ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլի առկայություն չի հայտնաբերվել։
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ