Հետևեք մեզ։

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը

12:29, 26 մայիս 2025
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Հանրապետության տարածքում` 

Մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքում` 

Մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիեշրը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի երեկոյան, 28-31-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները