Հետևեք մեզ։

ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիրին տեղափոխել են Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի պահման վայր

14:52, 26 մայիս 2025
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիրին տեղափոխել են Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի պահման վայր

Ադրբեջանի անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է Եկատերինբուրգում բնակվող 71-ամյա ընդդիմադիր Զահիրեդդին Իբրահիմովին, հաղորդում է ադրբեջանական «Վեստի» հրատարակությունը։

 

Ըստ կայքի` Իբրահիմովը տեղափոխվել է կալանավորների պահման վայր, որտեղ պահվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։

 

Ադրբեջանական կայքը չի ներկայացնում հատուկ ծառայությունների կողմից իրականացված գործողության մանրամասները, սակայն նշում է, որ Իբրահիմովը ղեկավարել է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեն։ Այս կազմակերպության անունից 2005-ից 2020 թվականներին նա մասնակցել է Երևանում կազմակերպված միջոցառումների, որտեղ քննադատել է Բաքվին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները