Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանի նախագահը Մակրոնի, Տուսկի և Մերցի հայտարարությունը անվանում է վրաց ժողովրդի դեմ ուղղված ամոթալի հարձակում

17:16, 26 մայիս 2025
Վրաստանի խորհրդարանի նախագահը Մակրոնի, Տուսկի և Մերցի հայտարարությունը անվանում է վրաց ժողովրդի դեմ ուղղված ամոթալի հարձակում

Վրաց ժողովրդի և վրացական պետության վրա ամոթալի հարձակում նրանց ազգային տոնի օրը, – սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Շալվա Պապուաշվիլին արձագանքում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին։

Մակրոնը, Տուսկը և Մերցը Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Վրաստանի կառավարությունը պետք է վերականգնի երկխոսությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, և վրաց ժողովուրդը չպետք է զրկվի երկրի եվրոպական ուղղության հետ կապված հնարավորություններից»։

 

Մակրոնը, Մերցը և Տուսկը քննադատել են Վրաստանի իշխանություններին

Վերլուծական

Ամենաընթերցվածները