Հետևեք մեզ։

Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմը նոր ղեկավար ունի

19:17, 26 մայիս 2025
Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմը նոր ղեկավար ունի

Իսպանիայի Վալենսիա քաղաքի Kick Boxing-ի ֆեդերացիայի նախագահ Էդուարդո Մարտինը նշանակվել է Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմի ղեկավարի պաշտոնում։ Տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

 

«Այս պայմանագիրը հնարավորություն կտա Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին մասնակցելու սեմինարների, բարելավվելու գիտելիքներն ու հասնել մասնագիտական նոր մակարդակի։ Էդուարդո Մարտինը կլինի նաև Mix Fight-ի մրցաշարերի սուպերվայզերը։

Սա նաև կարևոր քայլ է Հայաստանի և Իսպանիայի Mix Fight ֆեդերացիաների համատեղ աշխատանքի ու հետագա համագործակցության համար», - ասված է հայտարարության մեջ։

Վերլուծական