Հետևեք մեզ։

Կասկածյալը ՔԿ շենքում մնացել է 16 ժամ, բնական կարիքների համար իր հետ տարա է տարել․ ինչպես է կատարվել 590 000 դոլարի գողությունը (տեսանյութ)

21:08, 26 մայիս 2025
Կասկածյալը ՔԿ շենքում մնացել է 16 ժամ, բնական կարիքների համար իր հետ տարա է տարել․ ինչպես է կատարվել 590 000 դոլարի գողությունը (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասներ են հայտնել Քննչական կոմիտեից կատարված 590 000 դոլարը գողանալու առիթվ հարուցված վարույթի մասին։
Գողության կազմակերպման մեջ մեղադրվում են ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը, որ նոյեմբերի 9–ի գործով մեղադրյալներից է։

 Գրիգորյանը հետքերը թաքցնելու բազմաթիվ գործողություններ է արել։ Նա նաև կերպարանափոխվել է՝ կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոց, անգամ հարևանները չեն ճանաչել։ ՔԿ շենքում մնացել է 16 ժամ, ՔԿ-ում բնական կարիքները հոգալու համար անգամ իր հետ տարա է տարել։

Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորված են։

 

Տեսագրությունը՝ Telegram-ում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները