Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի կարգավորման և երկկողմ հարաբերությունների հարցերը։
Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները բանակցություններից հետո։
Ֆիդանը Մոսկվայում է գտնվում աշխատանքային այցով՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման վերջին նախաձեռնությունները, ինչպես նաև մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները: Քննարկվել են նաև տնտեսության և էներգետիկայի ոլորտում երկկողմ կապերը», - նշել են աղբյուրները: