Հետևեք մեզ։

Երկու դպրոցահասակ աղջիկների մաhվան վթարի վարույթով կվադրոցիկլի վարորդը կալանավորվեց

11:12, 27 մայիս 2025
Երկու դպրոցահասակ աղջիկների մաhվան վթարի վարույթով կվադրոցիկլի վարորդը կալանավորվեց

Ծաղկաձորում մայիսի 24-ին դպրոցահասակ երկու աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի վարույթով քառանիվի վարորդը կալանավորվեց։ Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

 

Հիշեցնենք, որ քառանիվի վթարի հետևանքով ևս երկու դպրոցահասակ աղջիկ տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրանցից մեկը վիրահատվել է, դեռ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ 342 հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները