Հետևեք մեզ։

Արդարադատության փոխնախարարը վիճակագրություն ներկայացրեց զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ

12:12, 27 մայիս 2025
Արդարադատության փոխնախարարը վիճակագրություն ներկայացրեց զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ վիճակագրություն ներկայացրեց վարժական հավաքներից (ՔՕ 462-դ հոդված) և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու (ՔՕ 461-դ հոդված) դեպքերի վերաբերյալ: 

Անդրադառնալով դատական գործերի մասով 2023-ի տվյալներին՝ հայտնեց՝ ՔՕ 461-րդ հոդվածով ստացվել է 100 գործ, 100-ից 5-ով քրեական վարույթը կարճվել է, 7-ով կայացվել է դատավճիռ, ՔՕ 462-րդ հոդվածով ստացվել է 52 գործ, 19-ով կայացվել է դատավճիռ՝ նաև նախորդ տարվա ստացված գործերով:

«2023-ին ՔՕ 462-րդ հոդվածով դատապարտված անձանց թիվը կազմել է 15, 2024-ի ընթացքում ՔՕ 461-րդ հոդվածով ստացվել է 157 գործ՝ նախորդ տարվա 100-ի փոխարեն: 58-ով քրեական վարույթը կարճվել է, 32-ով կայացվել է դատավճիռ:

ՔՕ 462-րդ հոդվածով ստացվել է 65 գործ՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն, 2-ով քրեական վարույթը կարճվել է, 70-ով կայացվել է դատավճիռ: Սա ընդամենը փոքր մի վիճակագրություն, որ միայն հարուցված քրեական վարույթները չեն աճ գրանցել, այլև դատական գործերն ու դատավճիռներն են աճ գրանցել»,- պարզաբանեց Քոչարյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները