Հետևեք մեզ։

Լճաշենում կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

12:59, 27 մայիս 2025
Լճաշենում կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք) իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Այսպես՝
  • արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի աղտոտումը,
  • պատերի, առաստաղների, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
  • սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, այլ պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
  • կոյուղու համակարգը գտնվել է կեղտոտ, կոռոզիայի ենթարկված վիճակում՝ չբացառելով սննդամթերքի աղտոտման ռիսկը,
  • բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
«Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել ժամկետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները