Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 16 օրով արձակուրդ կմեկնի։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշման մեջ ասվում է․ «Եղիշե Կիրակոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր տևողությամբ և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ»:
18։20
Նյութում փոփոխություն է արվել․ 46 օրվա փոխարեն գրվել է ճիշտ տարբերակը՝ 16 օր։