Հետևեք մեզ։

Անգամ այդ ծանրագույն վնասվածքով Սեյրան Օհանյանն աշխարհի ամենաուժեղ և սիրուն տղամարդն էր․ Ռուզաննա Խաչատրյանը պատմել է իր ու Օհանյանի ծանոթության մասին․ Aravot.am

18:34, 27 մայիս 2023
Անգամ այդ ծանրագույն վնասվածքով Սեյրան Օհանյանն աշխարհի ամենաուժեղ և  սիրուն տղամարդն էր․ Ռուզաննա Խաչատրյանը պատմել է իր ու Օհանյանի  ծանոթության մասին․ Aravot.am

«Ի սկզբանե էր բանը, եւ կայանում էր իմ ընտրության մեջ, թե ում ընտրեցի իբրեւ կյանքի ընկեր»,-այսօր հավաք-քննարկման ժամանակ այսպես պատասխանեց Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ հարցին՝ արդյո՞ք իր հասարակական ակտիվությամբ ավելի չի խոցի Սեյրան Օհանյանին։  Aravot.am-ի փոխանցմամբ՝ նա պատմել է, թե ինչպես է ծանոթացել Օհանյանի հետ․ «Ինքն արդեն գեներալ- լեյտենանտ էր, իսկ ես բժշկության կարեւոր ասպարեզներ նվաճած մի մարդ։ Երբ հանդիպեցի, նա արդեն ուներ ծանրագույն վնասվածք։ Ես մասնագիտոթյամբ բժիշկ եմ, եւ շատ ճիշտ գնահատել եմ ամեն ինչ՝ այն արժեհամակարգով, որով մենք դաստիարակվել էինք։ Այդ տղաները, որոնք զենք էին վերցրել եւ իրենց կյանքը նվիրաբերել։ Անգամ այդ ծանրագույն վնասվածքով Սեյրան Օհանյանն աշխարհի ամենաուժեղ եւ սիրուն տղամարդն էր»։

 

Անդրադառնալով իր ակտիվությանն ու Օհանյանին խոցելի դարձնելուն, Խաչատրյանն ասել է․«Իմ ակտիվությունն իմ աշխարհայացքն է եւ իմ մարդկային վերաբերմունքն է եւ դա չի պայմանավորվում հարգարժան Սեյրան Օհանյանի անձով։ Ամեն ինչով սատարել եմ, սատարելու եմ։ Երբ տեսնեմ, որ խանգարում եմ իրեն, իրավաբանորեն էլ կհեռանամ իրենից»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։