Հետևեք մեզ։

Վերնաշենի ավազանի մոտ քաղաքացին ընկել է ձորը

18:05, 28 մայիս 2025
Վերնաշենի ավազանի մոտ քաղաքացին ընկել է ձորը

Մայիսի 28-ին, ժամը 17:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերնաշեն գյուղի ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

Փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները