Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից:
Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ:
- Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է`
- ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը,
- շնչառական համակարգի հիվանդությունների, թոքաբորբերի ռիսկը,
- 1-ին տիպի շաքարային դիաբետի ռիսկը,
- ճարպակալման ռիսկը,
-ստեղծում է հոգեհուզական ամուր կապ` մոր և մանկան միջև:
- Կրծքով կերակրումը նաև օգտակար է կանանց առողջության համար`
- նվազում է կրծքագեղձի քաղցկեղի,
- սակավարյունության,
- հետծննդաբերական դեպրեսիայի և այլ խնդիրների հավանականությունը:
- Կրծքով կերակրումը տնտեսապես շահավետ է, քանի որ կաթնախառնուրդի վրա ծախսված ավելորդ գումարը բացասական ֆինանսական ազդեցություն է թողնում ընտանիքի վրա:
- Կարևոր. Առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով ծննդատներում նախատեսված է կրծքով սնուցման միջին կամ ավագ մասնագիտացված խորհրդատու բուժաշխատող։