Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը՝ համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոց, որտեղ մայիս 28-ին ուժեղ պտտահողմը վնասել էր տանիքներ, արմատախիլ էր արել ծառեր։
Համայնքի ղեկավարի կարգադրությամբ` ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ, Գեղանիստ գյուղերում տեղացած խոշոր չափերի կարկուտի և Արթիկ քաղաքում ուժեղ պտտահողմի հետևանքով պատճառված վնասների չափերն ուսումնասիրելու նպատակով։ Համայնքի ղեկավարը շրջել է տարածքում, տեղում ծանոթացել պատճառված վնասներին, զրուցել բնակիչների հետ, հանձնարարել ոլորտային պատասխանատուներին շրջել տուն առ տուն, ամենայն մանրամասնությամբ գույքագրել վնասները։