Հետևեք մեզ։

ՔԿ տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչության առաջին վարչությունը պետի պաշտոնակատար ունի

15:17, 29 մայիս 2025
ՔԿ տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչության առաջին վարչությունը պետի պաշտոնակատար ունի

Բենիամին Հարությունյանին վերապահվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պարտականությունները

Բենիամին Սամվելի Հարությունյանի
կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի հունիսի 6-ին, Արարատի շրջանի Կիրովի անվան ավանում:

Աշխատանքային գործունեություն

2022-2025թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ):
2021-2022թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
IV-XI.2021թ.`  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2018-2021թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2018թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝  ՀԿԳ քննիչ,
VII-X.2014թ.`  ՀՀ ՊՆ 55494 զորամասի քննիչ,
2012-2014թթ.`  ՀՀ ՊՆ 55898 զորամասի քննիչ,

Կրթություն

2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

ՀՀ վարչապետի 2024թ. հոկտեմբերի 9-ի հրամանագրով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: 2009-2011թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները