Ինչպես հայտնել էր Hayastan.news-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, ձերբակալվել էլ Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի եղբայրը։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց տեղեկությունը․
«Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ»,-Hayastan.news-ին հայտնեցին Կոմիտեից։
Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին Գրիգորյան եղբայրները՝ երեքն էլ, պաշտոնյաներ էին․ Արայիկ Գրիգորյանը պատգամավոր էր, Արամայիս Գրիգորյանը՝ Արարատի մարզպետ, Սուրիկ Գրիգորյանն էլ՝ գյուղապետ։