Հետևեք մեզ։

Նյուտոնի 3-րդ օրենքով՝ այստեղ իմ գործոնը չէ, մեծարգո Սեյրան Օհանյանի գործոնն է․ Ռուզաննա Խաչատրյան․ Aravot.am

01:06, 28 մայիս 2023
Նյուտոնի 3-րդ օրենքով՝ այստեղ իմ գործոնը չէ, մեծարգո Սեյրան Օհանյանի գործոնն է․ Ռուզաննա Խաչատրյան․ Aravot.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրանի Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն այսօր հավաք-քննարկում է կազմակերպել, որի ժամանակ նրան լրագրողը հարց ուղղեց, թե ինչով է պայմանավորված նրա ընտանիքի թիրախավորումը, ինչո՞ւ  հանգիստ չեն թողնում նաեւ Ռուզաննա Խաչատրյանին։ «Բնության մեջ գործում են ֆիզիկայի օրենքները, Նյուտոնի 3-րդ օրենքով՝ ինչ ուժով ազդում ես, նույն ուժով հակազդեցությունն է լինում։ Դատելով հակազդեցությունից, ենթադրում եմ՝ այն ազդեցությունը, որ գործում է։ Այստեղ իմ գործոնը չէ, այստեղ մեծարգո Սեյրան Օհանյանի գործոնն է»,-ասաց Ռուզաննա Խաչատրյանը, փոխանցում է Aravot.am-ը։

 

Նա զուգահեռներ տարավ երիտթուրքերի իշխանության հետ, եւ հիշեցրեց, որ հայոց ցեղասպանությունից առաջ թուրքական կառավարությունը հավաքագրում էր մտավորականներին, հեղինակություններին․ «Անալոգիա անեմ մեր ժամանակաշրջանի հետ՝  եթե հիշում եք 2018-ից անմիջապես հետո հարձակում սկսվեց արցախյան հերոսամարտի հերոսների դեմ։ Ադրբեջանի տարածքում ապրած հայերի ժամանակակիցներն ինձ պատմում էին, որ հայերը դուրս էին գալիս այնտեղից, որովհետեւ թիրախավորվում էին  արական սեռի ներկայացուցիչների վրա գողության, ջեբկիրության հոդվածներ էին դնում, այնպես էին անում, որ մարդիկ թողնեն հեռանան։ Սեյրան Մուշեղիչի հանդեպ, բոլոր գեներալների հանդեպ հարուցված քրեական գործերը․․․ Որքան հասկանում եմ, մասնագիտությամբ բժիշկները անալիտիկ մտածողությամբ մարդիկ են եւ հեշտ կարող են հասկանալ՝ դա կերպար ստեղծելն էր, որ հանցագործներ են, գողեր, ավազակներ են, ընտանիքը վարկաբեկելն էր։ Ես ինձ թիրախավորելը հանգիստ եմ տարել»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։