Հետևեք մեզ։

Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության 4 աշխատակից. ՆԳՆ

12:05, 30 մայիս 2025
Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության 4 աշխատակից. ՆԳՆ
Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով՝ չորս անձ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:
 
«Բոլորի առողջական վիճակը բավարար է։
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեոյի փողոցների հատման հատվածում։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները