Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել «Վանաձոր քիմպրոմի» տարածքում

07:56, 31 մայիս 2025
Հրդեհ է բռնկվել «Վանաձոր քիմպրոմի» տարածքում

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող ավտոտնակների մոտակայքից հրդեհ է նկատվում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտյա ավտոտնակ և ինքնաշեն տնակ (միասին մոտ 48 քմ)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։58-ին, մարվել՝ 02։02-ին։ Այրվել են տնակն ու ավտոտնակը։

 

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները