Հետևեք մեզ։

Մուրմանսկում և Իրկուտսկում` օդանավակայաններին հարող տարածքից FPV անօդաչու թռչող սարքերի արձակման հետևանքով, մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են. ՌԴ ԱԳՆ

17:29, 01 հունիս 2025
Մուրմանսկում և Իրկուտսկում` օդանավակայաններին հարող տարածքից FPV անօդաչու թռչող սարքերի արձակման հետևանքով, մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են. ՌԴ ԱԳՆ

 

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է

«Այսօր Կիևի ռեժիմը ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների դեմ՝ օգտագործելով FPV անօդաչու թռչող սարքեր։

 

Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայաններում բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել։

 

Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում, օդանավակայանների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքից FPV անօդաչու թռչող սարքերի արձակման հետևանքով, մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են։

 

Հրդեհները մարվել են։ Զինվորականների և քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան։

 

Ահաբեկչական հարձակումների մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները