Հետևեք մեզ։

Անտվերպենի հայ համայնքը դրամահավաք է սկսում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գնելու համար

09:34, 02 հունիս 2025
Անտվերպենի հայ համայնքը դրամահավաք է սկսում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գնելու համար

Բելգիայի հայաշատ քաղաքներից մեկում՝ Անտվերպենում, համայնքը նախաձեռնություն է սկսել, որի հաջողությունը կարող է նոր էջ բացել սփյուռքում հայկական ինքնության պահպանման հարցում։ 

 

Անտվերպենի հայ համայնքը ցանկանում է գնել  Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը համայնքին ժամանակավորապես տրամադրվել էր պատարագների անցկացման համար։ 

 

Եկեղեցու գնումն այսօր դիտարկվում է ոչ միայն որպես տարածքի կամ գույքի ձեռքբերում, այլ նաև հոգևոր, մշակութային և ազգային համախմբման հստակ ուղենիշ։  

Բրյուսելում «Արմենպրես» թղթակցի հետ զրույցում Անտվերպենի հոգևոր հովիվ Տիրայր վարդապետ Հակոբյանը պատմել է, թե ինչպես է մեկ տարում մինչև 300 հոգի համախմբվել և կարողացել վերակազմակերպել համայնքի եկեղեցական կյանքն ու հասնել այս իրավիճակին։ 

 

 

Երբ 2023 թվականի նոյեմբերին Տիրայր Հակոբյանը ժամանել է Անտվերպեն, քաղաքում գործնականում չի եղել ակտիվ եկեղեցական կյանք։ Ամսական մեկ պատարագ է մատուցվել՝ երեկոյան ժամը չորսին, որին մասնակցել է ընդամենը 30-35 մարդ։ Համայնքի ներսում հոգևոր պասիվությունը եղել է գերակշռող։ Սակայն, ըստ Տիրայր վարդապետ Հակոբյանի, ամեն ինչ սկսվել է ոչ թե կազմակերպչական փոփոխություններից, այլ մտածողության փոփոխությունից։

 

«Մարդիկ եկեղեցի էին գալիս որպես հյուր։ Մենք սկսեցինք քարոզել եկեղեցու՝ որպես ընտանիքի գաղափարը, որ սա տուն է, ոչ թե արարողակարգային վայր։ Եվ հենց այդ գաղափարը ամեն ինչ փոխեց»,-պատմեց Տիրայր վարդապետ Հակոբյանը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները