Հետևեք մեզ։

Դավթաշենում հրդեհ է բռնկվել

15:40, 28 մայիս 2023
Դավթաշենում հրդեհ է բռնկվել

Մայիսի 28-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում այրվում է խոտածածկույթ։ Հայտնում են ՆԳն փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

 

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 3000 քմ խոտածածկույթ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։41-ին: