Հետևեք մեզ։

Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել

19:47, 02 հունիս 2025
Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել

Հունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների այրվում են փայտե կաղապարներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները