Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում, գրում է gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովին։
Նա տեղեկացրել է, որ բացման որոշումը կայացվել է Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների շրջանակում։
«Որոշվել է մարդկանց ուղարկել այնտեղ, որպեսզի նպաստեն ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանմանը, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր այս տարածաշրջանի անվտանգությանը»,- եզրափակել է դիվանագետը։
Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում
19:04, 28 մայիս 2023