Հետևեք մեզ։

Երևանում «Mercedes»-ով վրшերթի են ենթարկվել մայրն ու նրա 5-ամյա որդին. նրանք հոսպիտալացվել են

12:11, 03 հունիս 2025
Երևանում «Mercedes»-ով վրшերթի են ենթարկվել մայրն ու նրա 5-ամյա որդին. նրանք հոսպիտալացվել են

Հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում՝ դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն և վերադարձել դեպքի վայր։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, երեխան էլ 5 տարեկան է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները