Հետևեք մեզ։

Հալաբյան-Կիևյան խաչմերուկում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 2 վիրավորներից մեկը հղի կին է

11:57, 04 հունիս 2025
Հալաբյան-Կիևյան խաչմերուկում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 2 վիրավորներից մեկը հղի կին է

Այսօր՝ հունիսի 4–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը հղի կին է:

Վերլուծական

Ամենաընթերցվածները