Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից:
Փլուզման հետևանքով տուժածներ չկան։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։