Մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օձունի ֆուտբոլի դաշտում անչափահասի են ծեծի ենթարկել։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու համար։
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության բաժին: