Հետևեք մեզ։

Սիսիան-Սպանդարյան ճանապարհին բեռնատարը կախվել է դեպի ձորակը

21:36, 04 հունիս 2025
Սիսիան-Սպանդարյան ճանապարհին բեռնատարը կախվել է դեպի ձորակը

Հունիսի 4-ին, ժամը 17:04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ առկա է կցորդիչով բեռնատարի կողաշրջման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կախվել դեպի ձորակըտուժածներ չկան: 

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով կցորդիչով բեռնատարը ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Վերլուծական

Ամենաընթերցվածները