Հետևեք մեզ։

Պուտինը շնորհավորել է Էրդողանին և նշել, թե ինչի արդյունքն է նրա հաղթանակը

22:45, 28 մայիս 2023
Պուտինը շնորհավորել է Էրդողանին և նշել, թե ինչի արդյունքն է նրա հաղթանակը

Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է Կրեմլը։

 

ՌԴ նախագահը վստահեցրել է, որ բարձր է գնահատում Էրդողանի ներդրումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում և հաստատել է երկխոսությունը շարունակելու իր պատրաստակամությունը։

 

Պուտինը նշել է, որ ընտրություններում Էրդողանի հաղթանակը Թուրքիայի ինքնիշխանության ամրապնդման և անկախ արտաքին քաղաքականություն վարելու նրա աշխատանքի արդյունքն է։