Հետևեք մեզ։

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Վանաձորի կենտրոնում. կա վիրավոր. կասկածյալների մեջ են «Սաշա» և «Ճուտո» մականվամբ երիտասարդները. Shamshyan.com

15:21, 05 հունիս 2025
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Վանաձորի կենտրոնում. կա վիրավոր. կասկածյալների մեջ են «Սաշա» և «Ճուտո» մականվամբ երիտասարդները. Shamshyan.com

Երեկ՝ հունիսի 4-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ոնեցել Լոռու մարզում:

Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 80 հասցեի մոտ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, որի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչը հետապնդել է դանակահարողին, սակայն վերջինը կարողացել է խույս տալ հետապնդումից:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա: Որոշ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին, որ Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:  Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված փողոցի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Ա. Թ.-ն, ով ավելի շատ հայտնի է «Սաշա» մականվամբ, և 32-ամյա Ա. Ն.-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Ա. Թ.-ն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել իր վրա ընկած և իրեն նույնպես հարվածներ հասցնող Ա. Ն.-ին:

Վիճաբանությանը մասնակցություն է ունեցել նաև Վանաձորում հայտնի «Ճուտո» մականվամբ 17-ամյա Ռ. Գ.-ն: Վերջինը, ինչպես նաև վիճաբանության մի քանի մասնակիցներ դեպքի վայրից դիմել են փախուստի:  

Վերլուծական

Ամենաընթերցվածները