Հետևեք մեզ։

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ford»-ն ու «Lexus»-ը. Shamshyan.com

17:12, 05 հունիս 2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ford»-ն ու «Lexus»-ը. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Հալաբյան-Արզումյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շուշանյանի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Սմբատ Ա.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Իսկ բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված անվանական փողոցները ազդարարող ցուցանակն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները