ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նոր հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են գրեթե բացառապես երկկողմանի առևտրային հարցեր, և ոչ թե Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող հարցեր։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտնել է իր չինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո։
«Զրույցը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած էր առևտրի վրա։ Ռուսաստանին, Ուկրաինային կամ Իրանին առնչվող ոչինչ չի քննարկվել», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։