Հետևեք մեզ։

Իմ եղբայր Ալիևն էր զանգել. Էրդողանը հանդիպել է ընտրողների հետ, երգել իր սիրելի երգը (տեսանյութ)

01:10, 29 մայիս 2023
Իմ եղբայր Ալիևն էր զանգել. Էրդողանը հանդիպել է ընտրողների հետ, երգել իր սիրելի երգը (տեսանյութ)

«Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվեց: Ես շնորհակալ եմ մեր ժողովրդին ժողովրդավարության տոնի համար, որը նա մեզ նվիրեց: Ես նաև շնորհակալ եմ մեր ժողովրդին հաջորդ հինգ տարվա ընթացքում երկիրը ղեկավարելու պատասխանատվությունը մեզ հանձնելու համար»,- ասել է Էրդողանը: Ստամբուլի Կիսըթլի թաղամասում հավաքված հանրությանը, որտեղից նա շտապում է Անկարա` նախագահի նստավայրից հանրությանը դիմելու համար։

 

Էրդողանի խոսքով՝ իրեն զանգահարում են համաշխարհային առաջնորդները՝ շնորհավորելով ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

 

«Քիչ առաջ զանգահարեց եղբայրս՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Զանգեց եղբայրս՝ Ուզբեկստանի նախագահը», - անուններ է թվարկել Էրդողանը։

 

Թուրք առաջնորդը Ստամբուլում իր համախոհների հետ հանդիպմանն ավանդաբար երգել է իր սիրելի «Լսողներին ու չլսողներին» երգը։

 

Տեսանյութն` այստեղ