Հետևեք մեզ։

Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմոգոգիան շարունակել այլևս հնարավոր չէ, ինչպիսի՞ն է Երևանի դիրքորոշումը. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

01:41, 29 մայիս 2023
Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմոգոգիան շարունակել այլևս հնարավոր չէ, ինչպիսի՞ն է Երևանի դիրքորոշումը. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նավկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։

 

Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմոգոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում էմվերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած։

 

 

Ուզում եմ վերահաստատել այն ամենը, ինչ ասել եմ Հակոբավանքի իմ ելույթում։

 

 

Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմես»,- գրել է Վարդանյանը։

 

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Արցախի իշխանությունների մասին, հայտարարել է. «խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք էհանձնվի, նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Այդ ժամանակ միայն կարելի է խոսել համաներման մասին»։