Հետևեք մեզ։

Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն

17:12, 06 հունիս 2025
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին․ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները