Հետևեք մեզ։

Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի

09:36, 07 հունիս 2025
Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի

Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն  է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի:

Վերլուծական

Ամենաընթերցվածները