Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։
Այս մասին հայտնում են Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Նշվում է, որ Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին:
Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն է փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում է երեք խաչքար. մեկը նվիրված է «Հատուկ գնդին», մյուսը՝ Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին, երրորդը՝ Վազգեն Սարգսյանին: