Հետևեք մեզ։

Թրամփը Մասկին սպառնում է «լուրջ հետևանքներով» , եթե նա աջակցի դեմոկրատներին

21:17, 07 հունիս 2025
Թրամփը Մասկին սպառնում է «լուրջ հետևանքներով» , եթե նա աջակցի դեմոկրատներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  Մասկը կբախվի «լուրջ հետևանքների», եթե որոշի ֆինանսավորել հանրապետականների կողմից առաջարկված բյուջետային օրինագծին դեմ հանդես եկող դեմոկրատ թեկնածուներին։

Սպիտակ տան ղեկավարը այս մասին ասել է NBC News-ին տված հեռախոսազրույցում։ «Եթե նա դա անի, ստիպված կլինի վճարել դրա համար։ Դա շատ լուրջ հետևանքներ կունենա», - ընդգծել է Թրամփը՝ հրաժարվելով բացահայտել, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը։

Ավելի վաղ Թրամփի և Մասկի միջև հրապարակային հակամարտություն էր տեղի ունեցել, որը հանգեցրել էր X-ում և Truth Social-ում փոխադարձ մեղադրանքների և սպառնալիքների շարքի։ ԱՄՆ ն

ախագահը նշել է, որ չի մտադիրվում վերականգնել հարաբերությունները Մասկի հետ։ Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ իրենց փոխազդեցությունը համարում է ավարտված։ «Ենթադրում եմ՝ այո», - ասել է Թրամփը՝ հայտարարելով, որ ապագայում չի մտադիրվում կապ հաստատել Մասկի հետ։ «Ես չափազանց շատ այլ անելիքներ ունեմ։ Ես չեմ պատրաստվում խոսել նրա հետ», - հավելել է Թրամփը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները