Հետևեք մեզ։

Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ․ Փաշինյան

11:42, 29 մայիս 2023
Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ․ Փաշինյան

Քիշնևում հունիսի 1-ին կկայանա Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հանդիպում։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագր,ման վերաբերյալ խոսակցություններին, ԱԺ-ում՝ մշտական հանձնաժողովների  համատեղ նիստում, Փաշինյանն ասաց․ «Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»:

 

Հետևեք Hayastan.news-ի տեկեգրամյան ալիքին այստեղ