Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարները հունիսի 8–ին Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի համագործակցությամբ։