Հետևեք մեզ։

Արմավիրում բախվել են «Opel»-ն ու «06»-ը. վթարից հետո մեկ այլ ավտոմեքենա բախվել է վթարված «06»-ին, ապա ջրատարի բետոնե պատնեշին ու բռնկվել. կա 7 տուժած

10:08, 09 հունիս 2025
Արմավիրում բախվել են «Opel»-ն ու «06»-ը. վթարից հետո մեկ այլ ավտոմեքենա բախվել է վթարված «06»-ին, ապա ջրատարի բետոնե պատնեշին ու բռնկվել. կա 7 տուժած

Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 23:50-ի սահմաններում Նոր Արմավիր բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: 

Մինչ պարեկներն ու փրկարարներն աշխատում էին, Նոր Արմավիր գյուղից դեպի Էջմիածին ընթանալիս «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի մեջ հայտնված ՎԱԶ 2106-ին, ապա առաջ ընթանալով բախվել ճանապարհի եզրին տեղադրված ջրահեռացման համար օգտագործվող բետոնե պանեշին և բռնկվել: 
 
2 վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
 
Բռնկման հետևանքով գազաբալոնից առաջացել է նաև պայթյուն: 
 
Վթարների փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները