Հետևեք մեզ։

Մոսկվան պատրաստ է իրագործել գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունները. Պեսկով

14:35, 09 հունիս 2025
Մոսկվան պատրաստ է իրագործել գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունները. Պեսկով

Ռուսաստանը պահպանում է իր պատրաստակամությունը՝ իրականացնելու զոհված զինծառայողների մարմիններն Ուկրաինային հանձնելու և գերիներին փոխանակելու շուրջ պայմանավորվածությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովից հետաքրքրվել են, թե արդյոք Ռուսաստանը պլանավորում է դիմել միջազգային կազմակերպություններին՝ Ուկրաինայի հետ զինծառայողների մարմինների փոխանակման հարցի լուծմանն աջակցելու համար։«Առայժմ այդ մասին խոսք չկա, քանի որ երկկողմ մակարդակով պայմանավորվածություն եղել է, և նախ պետք է հասկանալ, թե արդյոք Ուկրաինան հրաժարվում է կատարել այդ պայմանավորվածությունները», - ասել է Պեսկովը։

Հունիսի 7-ին Ստամբուլում անցկացված բանակցություններում ռուսական խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ռուսաստանը սկսել է կատարել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ ՌԴ-ի նախաձեռնությամբ Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինծառայողների մարմինները Կիևին հանձնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ արդեն 1212 մարմին տեղափոխվել է փոխանակման վայր։ Մեդինսկին հայտնել է, որ ուկրաինական կողմն անորոշ ժամանակով հետաձգել է մարմինների ընդունումը և զինծառայողների փոխանակումը, որը նույնպես պետք է տեղի ունենար Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները