Հետևեք մեզ։

Խվիչա Կվարացխելիային և Զուրիկո Դավիթաշվիլիին թալանել են

17:13, 09 հունիս 2025
Խվիչա Կվարացխելիային և Զուրիկո Դավիթաշվիլիին թալանել են

Օրերս ֆրանսիական Կանն քաղաքում թալանել են այն տունը, որում բնակվում էին վրաց ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիան և Զուրիկո Դավիթաշվիլին։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան:

Անհայտ անձինք վերցրել են զարդեր, պայուսակներ և թանկարժեք ժամացույցներ։ Գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստները Կաննում զբոսնում էին ընտանիքի անդամների հետ։ Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել։

Կվարացխելիան ու Դավիթաշվիլին մամուլի հրապարակումները դեռ չեն մեկնաբանել։

Վերլուծական