Հետևեք մեզ։

Տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, եթե Կիևը և ՆԱՏՕ-ն փորձեն վերադարձնել Ռուսաստանի նոր շրջանները․ Պուտինի օգնականի համեմատականը

20:00, 09 հունիս 2025
Տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, եթե Կիևը և ՆԱՏՕ-ն փորձեն վերադարձնել Ռուսաստանի նոր շրջանները․ Պուտինի օգնականի համեմատականը

Միջուկային պատերազմ կարող է առաջանալ ուկրաինական հակամարտության դադարեցումից՝ առանց իրական խաղաղության կնքման, քանի որ Կիևը և ՆԱՏՕ-ն կփորձեն վերադարձնել Ռուսաստանի Դաշնության նոր տարածքները։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Եթե մենք դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չհամաձայնվենք իրական խաղաղության շուրջ, պարզապես կնքենք որևէ տեսակի զինադադար, ապա դա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի,- ասել է Մեդինսկին։

«Որոշ ժամանակ անց Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ի, իր դաշնակիցների հետ  կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն, և սա կլինի մոլորակի վերջը, սա կլինի միջուկային պատերազմ»։

 

Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում, որ «ստեղծվի պատրվակ՝ հսկայական Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է սկսվել միջուկային պատերազմ»։ «Ահա թե ինչու մենք ուզում ենք դադարեցնել, կնքել լիակատար հաշտություն», - բացատրել է նա։

Վերլուծական