Հետևեք մեզ։

Սբ. Հովհաննես մատուռի մոտ ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են

20:06, 09 հունիս 2025
Սբ. Հովհաննես մատուռի մոտ ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները  պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական ավտոմեքենային։

Վերլուծական

Ամենաընթերցվածները