Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին: