Հետևեք մեզ։

Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում․ Անդրեասյան

13:34, 10 հունիս 2025
Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում․ Անդրեասյան

Նախատեսվում է, որ Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը: 

«29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան ենք ընդգրկել՝ Տիրին Կատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը: Եվս երկու հուշարձան կունենանք այս ցանկում, ինչը նշանակում է, որ շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում մեր հուշարձանների ներգրավման ուղիղ աշխատանք ենք տանում»,-ասաց Անդրեասյանը: 

Նախարարը նշեց՝ դա իրականացվում է բյուջետային հատկացումների և հետևողական ինստիտուցիոնալ աշխատանքի արդյունքում: 

«Մենք երկու հայտ ենք ներկայացրել, որոնցով աշխատանքային գործընթացում արդեն ունենք որոշակի տեղեկատվություն: Առաջիկայում դա նաև պաշտոնապես կհաստատվի: Գառնին ու Քարերի սիմֆոնիան է՝ որպես մեկ առանձին հայտ և Երևանի ուրարտական ժառանգությունը»,-ասաց նա:

Անդրեասյանը հավելեց՝ տևական ընդմիջումից հետո արդեն լավ առաջընթաց կա:

 

Վերլուծական